ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում վերապատրաստման դասընթացն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

1

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման երրորդ հոսքի դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը՝ դասընթացի ուսումնառողների, ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության և պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը:

ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է ուսումնառող սպաներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, մաղթել հաջողություն հետագա ծառայության մեջ: Շնորհավորանքի խոսքեր են հնչել նաև ՊԱՀՀ-ի ղեկավարության և դասախոսների կողմից:        

Հանդիսավոր արարողության ավարտին ուսումնառողները ստացել են ավարտական վկայագրեր:

--00—ԼՄ