Վրաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2617 նոր դեպք, մահացել է 9 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

կորոնա

Վերջին 1 օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2617 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 400 հազար 698 դեպք: Ապաքինվել է ևս 869 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը 371 հազար 434 է:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից գրանցված մահերի թիվը 5665 է:

--00—ԼՄ