Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, բախվել են Volkswagen Golf-ն ու ВАЗ 2107-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

ավտովթար

Այսօր, հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արթուր Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ջիվան Արամյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա․ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Volkswagen-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Ալբերտ Պողոսյանն ու 28-ամյա Շահեն Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա։ Օպերատիվ են գործել նաև Չարենցավանի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոտիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

--00--ԱԹ