Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

ՂՏ

Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ սահմանապահների միջև: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

2021 թ. հուլիսի 24-ին Բաթկեն շրջանի Կում-Մազար տեղանքում Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչները, առանց ղրղզական կողմի հետ համաձայնեցնելու սկսել են տտեղանքից ավազը մաքրելու միջոցառումներ անցկացնել: 

Դեպքի վայր են ժամանել Ղրղզստանի սահմանապահները, տեղի իշխանական մարմինների ներկայացուցիչներն ու բնակիչներ: Աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ ղրղզական կողմի պահանջին տաջիկական կողմը չի ենթարկվել; Ավելին, Տաջիկստանի քաղաքացիները փորձել են ծեծել Ղրղզստանի քաղաքացուն: Հետագա վիճաբանությունը ծեծկռտուքի է վերաճել, ապա սկսել են քարեր նետել միմյանց ուղղությամբ:

Կոնֆլիկտի ընթացքում տաջիկ սահմանապահները կրակոցներ են արձակել ղրղզների ուղղությամբ, որոնք էլ պատասխան կրակ են բացել:

Հաղորդվում է, որ փոխհրաձգության հետևանքով ղրղըզական կողմից զոհեր և վիրավորներ չկան, սահմանին իրավիճակը բնութագրվում է որպես կայուն:

--00--ԱԹ