Այս արհավիրքը կանգնեցնել է պետք. Զոհրաբյանն իրավապաշտպան գործունեություն է սկսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ասել եմ, որ շարունակելու եմ մնալ առաջնագծում, և համախոհներիս ու գործընկերներիս հետ միասին սկսում ենք «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեությունը։

Մեր օրակարգը մեծ է՝ մարդու իրավունք, բնականաբար՝ նաև ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներ, քաղաքական մոնիթորինգ, ժողովրդավարութան և անվտանգության հարցեր։ Քաղաքական նախապատվություն և կամ ինչ-որ մեկի քաղաքական շահի սպասարկում չկա ու չի լինելու։

Մեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։

Կա՛ և լինելու է մեկ օրակարգ ու մեկ շահ՝ Հայաստանի ու քաղաքացու օրակարգն ու շահը։

Այո, բարդ է լինելու այս համատարած աբսուրդի ու ֆալշի, պոպուլիզմի ու ստի, հանրային մեծ դեպրեսիայի ու հիասթափության մեջ լինել լսելի։

Բայց մենք փորձելու ենք։ Փորձելու ենք, որովհետև այս ընտրությունները ոչ միայն չլուծեցին երկրի համակարգային խնդիրները, այլև կոսմետիկ սվաղի տակ փակելով՝ խորացրեցին ազատ անկման անկյունը։

Փորձելու ենք, որովհետև ամեն ինչ շատ ու շատ պարզ է՝ այս արհավիրքը կանգնեցնել է պետք։

Հունիսի 20-ի ընտրությամբ թիվ մեկ այդ հարցը չլուծվեց, որովհետև ո՛չ իշխանությունը և ո՛չ էլ ընդդիմությունը իրենց առջև նման խնդիր, պարզվեց, չէին էլ դրել։

--00--ԱԹ