Ուժեղացված ծառայություն՝ Արաբկիրում, Աջափնյակում և Դավիթաշենում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

դանակ

Հուլիսի 23-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ու Մաշտոցի բաժինների, Դավիթաշենի բաժանմունքի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ու պարեկները մայրաքաղաքի Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 25 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ ու մահակներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում Արաբկիրի և Մաշտոցի բաժիններում արձանագրվել են ապօրինի ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։ Հինգ անձի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 31 գրամից ավելի քաշով։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։ 

սուր գործիք

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս