Ոստիկանները Արաբկիրում, Աջափնյակում և Դավիթաշենում իրականացրել են ուժեղացված ծառայություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

․

Հուլիսի 23-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ու Մաշտոցի բաժինների, Դավիթաշենի բաժանմունքի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ու պարեկները մայրաքաղաքի Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Այս մասի  հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 25 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ ու մահակներ։

Ուժեղացված ծառայության ընթացքում Արաբկիրի և Մաշտոցի բաժիններում արձանագրվել են ապօրինի ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։ 

Հինգ անձի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 31 գրամից ավելի քաշով։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

--00--ԱՀ

Տեսանյութեր