Ամբողջ աշխարհը ծնկի իջավ հայկական մշակույթի առջև Ջիվան Գասպարյանի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

«Ջիվան Գասպարյանն իր դուդուկով ամբողջ աշխարհին ծնկի իջեցրեց հայկական մշակույթի առջև։ Երբ հնչում էր նրա դուդուկը, ամենավերջացած մարդն անգամ վերադառնում էր մանկություն և դառնում երեխա, որին իր ծնողները սովորեցրել էին բարություն»,-այս մասին «Позиция» հաղորդման շրջանակներում ասել է ռուսաստանյան հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը՝ զրուցելով Սերոբ Օհանյանի հետ։

«Փոքր մարդիկ խոսում են երևույթների մասին, որոնք վերաբերում են այլ մարդկանց, մեծ մարդիկ խոսում են գաղափարների մասին։ Գասպարյանը փոքր մարդկանց ստիպեց լռել»,-Դիբրովը կիսվեց իր մտքերով մեծ երաժշտի մասին, ում այսօր վերջին հրաժեշտը տվեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ