Վրաստանի Ներքին գործերի նախարարը հյուրընկալել է ՀՀ ԱԱԾ զորքերի հրամանատարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

․

Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանին: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն:

Ըստ Վրաստանի ՆԳ նախարարության` այցի նպատակն է քննարկել վրաց-հայկական պետական ​​սահմանին վերաբերող հարցեր և զարգացնել երկկողմ համագործակցությունը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանային ոլորտում հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր:

--00--ԱՀ