Թենիսի աշխարհի առաջին ռակետը դուրս մնաց Օլիմպիական խաղերից. Տոկիո-2020

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Սպորտ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում շարունակում են անսպասելի արդյունքներ գրանցվել:

Թենիսի կանանց մրցաշարի մեկնարկում աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին մրցեց Իսպանիան ներկայացնող Սառա Սորիբես-Տորմոյի հետ և 1 ժամ 34 րոպե ձգված զիջեց երկու սեթերում` 4:6, 3:6 հաշվով:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է քառամյակի կամ հնգամյակի ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:

Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեղան:

Տեսանյութեր