Թուրքիայում հայտարարել են, որ երկրի զինված ուժերը Սիրիայում 7 ահաբեկիչների են չեզոքացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Աշխարհ

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում «չեզոքացրել են 7 ահաբեկիչների»՝ ի պատասխան թուրքական զրահամեքենայի վրա հարձակման, որի հետեւանքով երկու զինծառայող է զոհվել։ Այս մասին կիրակի հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

««Եփրատի վահան» գործողության գոտում մեր երկու զինվորականներին սպանած ահաբեկիչները պատասխան գործողությունների են ենթարկվել։ Ահաբեկիչների դիրքերին հարվածներ են հասցվել, ինչի հետեւանքով 7 ահաբեկիչ է չեզոքացվել», - տեղեկացրել Է գերատեսչությունը:

Տեսանյութեր