Մինսկից Անթալիա թռչող օդանավը, որն աղետի ազդանշան էր արձակել, վայրէջք կկատարի Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Աշխարհ

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը, որը կատարում էր Մինսկ-Անթալիա չվերթը եւ տագնապի ազդանշան է հնչեցրել, վայրէջք կկատարի Մոսկվայում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրը ավիացիոն շրջանակում։

«Ինքնաթիռը տագնապի ազդանշանից հետո վայրէջք կկատարի Մոսկվայի օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

--00--ԿԿ