Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 239 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News 

կորոնավիրուս

 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 239 դեպք է գրանցվել։ Այս մասին վկայում են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ տվյալները։

Երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 6 149 780 մարդ, որից 154 601-ը մահացել է։ Հիվանդությունը հաղթահարել է 5 506 834 մարդ։

 Ամբողջ աշխարհում ԱՀԿ տվյալներով 192,3 միլիոն վարակակիր կա, իսկ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ նրանց թիվը 194,1 միլիոն է։ Ավելի քանի 4,1 միլիոն մարդու կյանքը փրկել չի հաջողվել։

--00—ՄՀ