Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Վարդազարյան

ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության չի կիրառվի։

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նիստի ընթցաքում հայտարարեց․

«Դռնբաց նիստում քննության առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության, ԲԴԽ-ի դիմելու մասին 2021-ի մայիս 12-ի որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը, ղեկավարվելով Սահամանդրության 175 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ ԲԴԽ-ն որոշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը ԲԴԽ նախագահ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել»։
 

Հիշեցնենք՝ 2019 թվականին ԲԴԽ նախագահի պաշտոնն ստանձնած Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին ապրիլին, քանի որ նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար: Վարդազարյանն էլ երկու բողոք էր ներկայացրել՝ մեկը իրեն որպես մեղադրյալ ներգրավելու համար, մյուսը՝ քրեական գործ հարուցելու։ Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ դատախազությունը հաշվի չի առել ԲԴԽ նախագահի գործառութային անձեռնմխելիությունը, պարզաբանելով, որ քրեական հետապնդումը չի հարուցվել նրա լիազորությունների իրականացման կապակցությամբ։

 --00—ՄՀ