ԶՈւ ՀՕՊ զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել են ճամբարային հավաքներ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News 

ԶՈւ

Հուլիսի 22-ից 26-ը ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել են ճամբարային հավաքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Անձնակազմը դուրս է եկել դաշտային ելքի, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի։ Հավաքների ընթացքում տեսական և գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը, ուսուցանվել է արագ փոփոխվող իրադրության պայմաններում ճկուն և ներդաշնակ գործողություններ վարելու կարգը։

--00--ԱԹ