Գերեվարված քաղաքացուն շուտով կփոխանցեն հայկական կողմին. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Հասարակական

Արցախի Մարտունու շրջանում գերեվարված քաղաքացին հետ է վերադարձվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Քաղաքացին այս պահին գտնվում է ռուս խաղաղապահների մոտ։ Շուտով կփոխանցեն հայկական կողմին»,- ասաց նա։

Գերեվարման պահին քաղաքացին միայնակ է եղել։ Կորցրած անասուններին որոնելիս հայտնվել է ադրբեջանական կողմում։

«Անասունները գտնվել են, թե ոչ` չեմ կարող ասել։ Չգիտենք` անասուններն էլ են անցել ադրբեջանական կողմ, թե ոչ»,- հայտնեց Արցախի ՄԻՊ-ը։

Քաղաքացու առողջական վիճակի մասին այլ մանրամասներ Ստեփանյանը խոստացավ ավելի ուշ հայտնել։

Հիշեցնենք՝ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը` ծնված 1989-ին, կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին վարվում նրան հետ բերելու համար։

--00--ԿԿ