ԲԴԽ անդամները հանդիպեցին քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

ԲԴԽ

Այսօր՝ հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի, ԲԴԽ մի շարք անդամների, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի և քաղաքացիական գործեր քննող դատավորների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:

Ողջույնի խոսքով հանդես գալով՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ քաղաքացիական գործերի քննության ոլորտում առկա են արդյունավետության, մատչելիության և մի շարք այլ խնդիրներ:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին քաղաքացիական գործեր քննող դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը, առկա իրավիճակի լուծմանը վերաբերվող հարցեր, կողմերը նաև հանդես եկան ոլորտի բարեփոխմանն ուղղված իրենց առաջարկություններով:

Հանդիպումները շարունակական են լինելու ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական գործեր քննող դատավորների հետ:

--00--ԱԹ

Տեսանյութեր