Հակառակորդի կրակահերթը շաբաթներ շարունակ հանգիստ չի տալիս բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Արդեն մի քանի շաբաթ է, ինչ հակառակորդի թիրախը Երասխի ու Գեղարքունիքում գտնվող մի քանի դիրքերն են։

Հուլիսի 23-ին, Արցախյան պատերազմից հետո առաջին անգամ, հակառակորդի ԱԹՍ-ը փորձել է մուտք գործել ՀՀ օդային տարածք։ 

Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակ են բացել Գեղարքունիքում՝ մեր դիրքերի ուղղությամբ, առավոտյան էլ թիրախում Երասխի դիրքերն են եղել, հետո մի քանի ժամ դադար են տվել, ապա 15:30-ից Երասխում վերսկսել  կրակոցները։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է՝ պարբերական կրակոցներով բնակչությանն ընտելացնում են նոր զիջումների մտքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս