Հայկ Մարտիրոսյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ խաղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

․

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ,  գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ դասական պարտիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Սոչի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի դասական երկրորդ պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Իրանից Ամին Տաբատանաեի հետ: Երկրորդ պարտիան ավարտվեց Մարտիրոսյանի պարտությամբ:

Քառորդ եզրափակիչի մասնակիցը կորոշվի թայ-բրեյքում:

--00--ԱՀ