Մեկնարկել են Ասկերանի Իվանյան համայնքի հարակից տարածքում բնակելի տների շինաշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

Իվանյան

Մեկնարկել են Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի հարակից տարածքում բնակելի տների շինաշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

«Ընդհանուր առմամբ կառուցվելու են 4 սենյականոց թվով 90 առանձնատուն։ Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 16,5հա է։

Ներկա դրությամբ իրականացվում է հիմքերի տեղադրման համար նախապատրաստական` հողային աշխատանքներ։
Աշխատանքներն իրականացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Նարեկ», «Միլենիում», «Կոտտեջ» ՍՊԸ կազմակերպությունները»։

--00—ՄՀ