Հանգստյան գոտում 27-ամյա տղան կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

վթար

Հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Ծողագյուղ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտյոմ Մելոյանը Շողակաթ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ռակետա»  կոչվող հանգստյան գոտում իր վարած կվադրոցիկլով  բախվել է վագոն-տնակի պատին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Մելոյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 17-ամյա Միլենա  Բաբասիևան  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: 

--00—ՄՀ