Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 28, 24News

արարատ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ինքն իրեն արձակուրդի է ուղարկել, նրան կփոխարինի ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: 

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով` կարգադրում եմ.

1. 2021 թվականի հուլիսի 27-30-ը գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:

2. 2021 թվականի հուլիսի 27-30-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»,-ասված է  հուլիսի 26-ին ստորագրված որոշման մեջ:

--00--ԱՀ