Պլան Բ-ն սկսված է. Նիկոլը պատրաստվում է նոր զիջումների գնալ. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

«Ադրբեջանը շատ լավ գիտակցելով, թե ովքեր են այսօր ՀՀ-ում իշխանության ղեկին, ուզում են, Հայաստանի տարբեր սահմանային հատվածներ թեժացնելով, հաշտության, սահմանազատման և սահմանների ճշգրտման անվան տակ գալ ինչ-որ եզրակացության և ունենալ փաստաթուղթ, որի ամբողջ նպատակը լինելու է այն, որ Արցախի հարցն ամբողջությամբ անտեսվելու է, և մոռանալու ենք Արցախը։ Եթե գնանք այս ճանապարհով, սա ՀՀ-ի այսօրվա իշխանության դավաճանության 2-րդ փուլի սկիզբն է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով խորհրդարանական առաջիկա գործունեությանը՝ Սաղաթելյանը նշել է, որ օգտագործելու են օրենքով իրենց տրված ողջ գործիքակազմը, և բացի դրանից, անհրաժեշտության դեպքում կկազմակերպեն անհնազանդության ակցիաներ և կակտիվացնեն փողոցը:  

Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում սպասվող զարգացումներին, այդ թվում ընդդիմության պահվածքին, իշխանության հետ հնարավոր համագործակցությանն ու թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--00--ԿԿ