Վահան Քերոբյանն ու Լաշա Խուցիշվիլին քննարկել են համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

ՀՀ Վրաստան

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին այսօր հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցեր: Մասնավորապես ընդգծվել է հարկային և մաքսային ոլորտում գործընկերության կարևորությունը և խոսվել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորության մասին:

Երկու նախարարներն էլ անդրադարձել են COVID-19 համաճարակով պայմանավորված մարտահրավերներին և հետհամաճարակային շրջանում համագործակցության հետագա ակտիվացման անհրաժեշտությանը:

Վրաստանի Ֆինանսների նախարարության տեղեկատվությամբ, հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Խունդաձեն, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և պատվիրակության այլ անդամներ:

--00--ԱԹ