Ավարտվում է Վերին Կարմիրաղբյուրի 1,65 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News  

ճանապարհ

Ավարտական փուլում են գտնվում ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Շինաշխատանքները մեկնարկել էին 2020թ. օգոստոսին։

Կառուցվել է ջրահեռացման համակարգը, ասֆալտապատվել է ճանապարհը, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ։

--00—ՄՀ

Տեսանյութեր