ԱՆ-ում քննարկվել են դրամաշնորհի շրջանակներում մեկնարկած ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News  

ՆԱ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) առաքելության անդամներին՝ Հիմնադրամի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհի շրջանակներում մեկնարկած ծրագրերը:

--00—ՄՀ

Տեսանյութեր