Հայաստանն ու Վրաստանը քննարկում են արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News   

․

Վրաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։

«Մեր երկրներն առանձին համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս համատեքստում քննարկել ենք մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու և էներգետիկայի ոլորտներում»,- նշել է Վահան Քերոբյանը։

Կողմերը խոսել են արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին, որը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում, արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը։

Գործընկերներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև գինեգործական տուրիզմի զարգացման հեռանկարներին։

Աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 30-ին հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև փոխվարչապետ-բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ։

Վրացի գործընկերների հետ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև անդրադարձ է եղել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններին։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս