Վահե Հակոբյանը կթողնի Պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News   

Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը կթողնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Վահե Հակոբյանն ասել է, որ արդեն իսկ հրաժարականի դիմում է ներկայացրել և օգոստոսի 1-ից սկսած իր լիազորությունները դադարեցված կհամարվեն:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին զրկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:

Վահե Հակոբյանը նշել է՝ օրենքն է պահանջում, որ թողնի այդ պաշտոնը, քանի որ դա խոչընդոտ է պատգամավորի գործունեության համար.

«Նիկոլ Փաշինյանը նման լիազորություն չունի: Դա օրենքի պահանջն է, որ ես լքեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը, որովհետև դրանք անհամադրելի են պատգամավորի կարգավիճակի հետ: Ո՞նց կարող է Նիկոլը նման բան պահանջել: Դա կամ ցածր մակարդակի մանիպուլյացիա է, կամ անգրագիտություն, երկուսից մեկն է»,-ասել է Վահե Հակոբյանը:

--00--ԱԹ