Դավաճաններին պիտի կախեն հրապարակում, մեր զոհերի արյունը շատերի վրա է․ Գուսան Հայկազուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

«Դավաճաններին պիտի կախեն հրապարակում, մեր զոհերի արյունը շատերի վրա է»,- 24TV-ի հետ հարցազրույցում նշեց «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին ու խայտառակ պարտությանը։

«Մենք չսիրեցինք մեր հայրենիքը, ազատագրած տարածքները, հաղթանակը, դրա համար էլ պարտվեցինք։ Մենք 94-ին մեր հաղթանակի կնիքը չխփեցինք, այսօր Ադրբեջանն է ուզում մեր պարտության կնիքը խփել։ Բայց մենք չենք պարտվել, նահանջել ենք՝ մեր վերքերը բուժելու և պատասխան տալու համար․ մենք վրեժ ենք լուծելու, սենց չի մնա։ Ցավոք, զոհեր կտանք, բայց Հայաստանից տարածք չենք տա․ ոնց եկել են, խելոք գնալու են։ Ալիևը հաջողությունից խելքը գցել է, իրեն թվում է՝ ինչ ուզի՝ կանի, բայց մեր բանակը կանգնած է, իր դեմ ժողովուրդ կա»,-նկատեց գուսանը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

--00--ԿԿ