Ահա այսպես էլ գլխիվայր շուռ են տալիս իրականությունը. Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

․

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի ներկայացուցիչներից մեկն իբր վերլուծում է հետնատոյական Աֆղանստանում Թուրքիայի հնարավոր ռազմական ներգրավվածության հարցը և գալիս շատ «իմաստուն» եզրակացության՝ «կամ թալիբները պետք է պայմանավորվեն Թուրքիայի հետ, կամ մոռանան Աֆղանստանում իրենց հավակնությունների մասին»։

Ուրեմն, Աֆղանստանում սայթաքել և իրենց հավակնությունների մասին մոռացել են պատմության ընթացքում աշխարհի ամենամեծ գերտերություն Բրիտանական կայսրությունը, հետո՝ ամենահզոր գերտերություններ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը, իսկ Թուրքիան իբր սրանցից այնքան ուժեղ է և արդյունավետ, որ աֆղանները պետք է պայմանավորվեն նրա հետ։

Ահա այսպես էլ գլխիվայր շուռ են տալիս իրականությունը, քանի որ պատկերը լրիվ հակառակն է․ հենց Թուրքիան «Թալիբանի» հետ չպայմանավորվելու դեպքում պետք է մոռանա Աֆղանստանում իր հավակնությունների մասին, իսկ թալիբները դեռևս չեն պայմանավորվում»:

--00--ԱՀ