Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News  

1.jpg

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է չորս զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1623 աճյուն: