Արթուրը դեռ բուժզննման է, վնասվածքի մասին ոչինչ հայտնի չէ․ Գևորգ Ալեքսանյան․ Mediamax

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News 

Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյանն այսօր դուրս է եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ: Կիսաեզրափակչի վերջնամասում նա վնասվածք է ստացել, որի լրջությունը ճշտելու համար Mediamax Sport-ը խոսել է նրա հոր ու մարզչի՝ Գեւորգ Ալեքսանյանի հետ: 

«Հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանն ու մերսող Հարություն Պրազյանը նրան անմիջապես տարել են Օլիմպիական ավան բուժզննման: Դեռ պատասխան չունենք, բայց միայն կարող եմ ասել, որքան ոտքը սառեց, ցավն այնքան ուժեղացավ: 

Լարված եմ ու անհանգիստ, սակայն միեւնույն ժամանակ նաեւ ուրախ եմ Արթուրի համար:

Ափսոսում եմ, որ Կարապետ Չալյանը չկարողացավ անցնել եզրափակիչ: Կարող էր հաղթել, բայց գցումը սխալ արեց, ուղղությունը սխալ տարավ, գոտեմարտը խառնվեց, ինչից էլ հակառակորդն օգտվեց»: 

--00—ՄՀ