Փաշինյանն ասում է՝ չագուճով կուտեք ձեր գլխին, իրավապահ համակարգը իրականացնում է դա

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 3, 24News

«Այս իշխանությունը փակել է Արցախի հիմնախնդիրը, չի կարողանում պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, երկուսուկես - երեք ամիս է՝ երկու-երեք հազար ադրբեջանցիներ գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում: Իրենք որևէ կերպ չեն ուզում պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը և ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: 

Անդրադառնալով իշխանության այն հայտարարությանը, որ Ազգային ժողովում ցանկանում են կառուցողական մթնոլորտ ձևավորել, պատգամավորը նշեց, որ իրենք չեն պատրաստվում մոռանալ այն ամենն, ինչ կատարվել է վերջին տարիներին։

«Իշխանությունն ասում է՝ ոչինչ, որ կորոնավիրուսը տապալեցինք, ոչինչ, որ Արցախյան պատերազմ, այդքան զոհ, գերիներ ունենք, պատերազմում դավադրություն է եղել, բայց հանգիստ նստեք տեղներդ, եթե չեք ուզում չագուճով ուտեք ձեր գլխին: Դա Նիկոլ Փաշինյանի գործիքակազմն է, նա ասում է՝ չագուճով կուտեք ձեր գլխին, իրավապահ համակարգը իրականացնում է այդ գործընթացը»,- նշեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս