Թուրքիայում կրակը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Թուրքիա կրակ

Թուրքիայի անտառային հրդեհներն այսօր հասել են երկրի Մուղլա նահանգի Միլյաս քաղաքի ջերմաէլեկտրակայան: Ինչպես հայտնում է 1lurer.am-ը, այս մասին հայտարարել է քաղաքապետը:

Քաղաքապետի խոսքով՝ կրակը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվում: Հրդեհը հասել է կրիտիկական կետի:

Թուրքիայում հրդեհները շարունակվում են արդեն յոթերորդ օրը: Այրվել են անտառներ ու ցանքատարածություններ, ինչպես նաև Միջերկրական ու Էգեյան ծովափերին գտնվող բնակավայրերը:

Թուրքիայում կրակի օջախները տարածվել են 32 նահանգում: Աղետի հետևանքով մահացել է 8 մարդ, 27 տուժած բուժօգնություն է ստանում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ հրշեջներին օգնության են հասել նաև զինվորականները:

--00--ԱԹ