Տեղ համայնքում իրականացվող լայնածավալ աշխատանքներին կավելանա ևս մի քանիսը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

․

Սյունիքի մարզի Տեղ համայնքում անցկացվել է անվտանգության հարցերով միչգերատեսչական խորհրդի նիստը, որի ընթացքում անդրադարձ է եղել համայնքի խնդրահարույց հարցերին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից: 

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը հանգամանորեն ներկայացրել է բոլոր բնակավայրերի ջրամատակարարմանը, ջրահեռացմանն ու ոռոգմանն առնչվող առկա խնդիրները, իսկ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ կայացած նիստին մի շարք հարցեր լուծում են գտել։

Մոտ 85 մլն դրամով Խնածախի խմելու ջրագծի կառուցումից բացի ընթացք կտրվի նաև ներքին ցանցի բարեկարգմանը։ «Կարկաչուն» ծրագրի շնորհիվ ոռոգման ջուր կունենա մի քանի բնակավայր, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից Քարաշեն և Արավուա բնակավայրերում կլուծվի խմելու ջրի ներքին ցանցի, դիտահորերի և ՕԿՋ֊ների հարցը։

Տեղի համայնքապետարանի կողմից «Վեոլիա Ջուր» ընկերությանը շինթույլտվությունն արդեն տրված է։ Հրատապ ծրագրով կվերանորոգվի Տեղի և Կոռնիձորի ոռոգման ջրի ներքին ցանցը։ Վաղատուրի դպրոցի սանհանգույցի բարեկարգման աշխատանքներն էլ կմեկնարկեն մոտ օրերս։

--00--ԱՀ