Թաղավարդի և Կարմիր Շուկայի բնակիչները կապահովվեն խմելու ջրով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են քաղաքացիական մասնագետների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի մոտ 20 կմ ջրագծի անցկացման ինժեներական աշխատանքներ կատարելիս։

Մոտակա ջրամատակարարման կայանը գտնվում է սահմանազատման գծի մոտ, այդ պատճառով տեղի բնակիչները դիմել են մարդասիրական արձագանքման կենտրոն ՝ աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար:

Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի ջրատարի վրա աշխատանքներ են իրականացվում 2021 թ․-ի հունիսի 11-ից։ Մեկնարկային-կարգավորման աշխատանքներից և 20 կմ երկարությամբ ջրագծի գործարկումից հետո Թաղավարդի և Կարմիր Շուկայի բնակիչները կապահովվեն խմելու ջրով:

--00—ՄՀ