Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչը մերժեց բողոքը

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված. դատավոր Մնացական Հարությունյանը մերժել է պաշտպանության կողմի բողոքը։

«Վերահաստատում եմ դատական նիստի ժամանակ արտահայտած հետևյալ դիրքորոշումս.

«Դուք չունեք կամք և բավարար ուժ այս գործով կայացնելու օբյեկտիվ որոշում, Դուք չունեք համարձակություն գնալ իշխանություններին դեմ և կայացնել նրանց համար ոչ հաճո որոշում, ուստի արժանի չեմ համարում մասնակցել Ձեր նախագահությամբ վարած նիստին»։

Հարգելի ընկերներ, ժպիտով ենք վերաբերում այս որոշմանը, քանզի իրականում պարտվողը մենք չենք, այլ դատավոր Մ. Հարությունյանն է, ով երբեք չի դառնա այնպիսին, ինչպիսին են դատավորներ Ա. Ազարյանը, Ա. Վարդանյանը, Վ.Ռշտունին, Մ.Պապոյանը, Ս. Մարաբյանը:

Իսկ Առուշանյանը, միևնույնն է, ազատ է արձակվելու, չկասկացեք», - գրել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

--00—ՄՀ