Խորապես վշտացած ենք Հունաստանում բռնկված հրդեհների մասին լուրով. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Հունաստանում բռնկված կործանարար անտառային հրդեհների մասին տեղեկությամբ: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ:

«Այս տագնապալի պահին մենք համերաշխություն և խորին վշտակցում ենք հայտնում Հունաստանի եղբայր ժողովրդին»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

--00--ԱԹ