«Պատիվ ունեմ»-ում մարդիկ չկան, ովքեր դեմ են քվեարկում Սաղաթելյանի թեկնածությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

 «Պատիվ ունեմ» խմբակցությունը երկու անգամ էլ կողմ է քվեարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը։ Կողմ կքվեարկի նաև երրորդ, չորրորդ տասնհինգերորդ անգամ․ այս մասին  Ազգային ժողովում լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

 Վանեցյանի պնդմամբ՝  խմբակցությունում չկան մարդիկ, որ դեմ կամ անվավեր են քվեարկել Սաղաթելյանի թեկնածությանը․

«Հուսով եմ, կարող եմ համոզված ասել, որ «Հայաստան» խմբակցությունում էլ չկան նման մարդիկ։ Իշխանությունը, եթե ուզում է, թող ապահովի ԱԺ փոխնախագահի տեղակալի ընտրությունը»։

--00—ՄՀ