Ռուս զինվորականները սահմանամերձ Ոսկեպարում ուղեկալ են տեղադրել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Այս մասին «Հետք»-ին հայտնել է ոսկեպարցիներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:  

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը կայքի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։

Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանել է․ «Իրավունք ունեն»։

Ճշտող հարցին, թե ի՞նչ իրավունքով են ռուս զինծառայողներն այնտեղ, ի՞նչ են նրանք որոշում՝ մարզպետը չի պատասխանել և հեռախոսն անջատել է։

Կայքը կապ է հաստատել Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի հետ, նրա խոսքով՝ Ոսկեպար համայնքում ռուս զինվորների մասին լուրն  իմացել է բնակիչներից ու համացանցից։

«Ինձ ոչ մեկը պաշտոնապես ոչինչ չի ասել»,- հավելել է Աբազյանը՝ նշելով, որ վարչական ղեկավարը գյուղում է եղել։ 

Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Սերոբ Մաղսուդյանն էլ հրաժարվել է որևէ հարցի պատասխանել և ուղղորդեց դիմել պաշտպանական գերատեսչություն։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ