ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, ով արդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Տոկիոյի Կոկգիկան արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:
Մինչ այս Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել էր երեք մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ:
Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցում էր 17 մարզիկով: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:
--00—ՄՀ