Դավթաշեն վարչական շրջանի Վան թաղամասի գազամատակարարումը դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

գազ

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով  օգոստոսի 6-ին ժամը 16:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Վան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

«Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրությունում:

--00--ԱՀ