Երևանում Նիվայի՝ 23-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

նկար

Օգոստոսի 7-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմանում Երևանի բնակիչ 23-ամյա Դավիթ Ավետիսյանն իր վարած «ВАЗ 2121» մակնիշի 06 VP 066 համարանիշի ավտոմեքենայով Վ․ Փափազյան փողոցի թիվ 21 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 79-ամյա Արսեն Խաչատրյանին, գրում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։ 

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։  

--00—ԼՄ