Փաշինյանը հրահրեց պատերազմը. գործընթացը սկսվեց իր առաջին ընտրությանը հաջորդած ասուլիսով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Փաշինյանը հրահրեց պատերազմը. այդ գործընթացը սկսվեց իր առաջին ընտրությանը հաջորդած ասուլիսով։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի համոզմամբ՝ «ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն, նրանք կեղծել են ընտրությունները, ինչը պարզ երևաց Սահմանադրական դատարանում»։ Նա այն տեսակետը հայտնեց, որ եթե «ընտրությունները հավասար պայմաններում կազմակերպվեին, ապա Նիկոլ Փաշինյանը հինգ տոկոսից ավել չէր ստանա, նա միշտ էլ այդքան է հավաքել, իսկ այն ժամանակ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան քարշ տալով պատգամավոր դարձրեց»։

Ղազարյանը նաև նշեց, որ «Փաշինյանը անդառնալի հարված է հասցրել Հայաստանին՝ փաստացի կործանելով պետականությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԹ