Պատերազմից առաջ Հայաստանում մեկ աշխատանքային օդանավ է եղել, հանցագործ անգործություն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Ազգային փոխադրող ստեղծելը բլեֆ է, այս իշխանությունը չունի կառավարման համակարգ։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց օդաչու, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

Ճաղարյանի պնդմամբ, սեպտեմբերի 27-ին հանցագործ անգործություն է եղել, պատերազմից առաջ Հայաստանում եղել է մեկ աշխատանքային օդանավ, այսինքն՝ ՀՀ-ն մնացել է առանց բեռնափոխադրման։

Նրա համոզմամբ այս իշխանությունը «հակապետական գործունեությամբ ոչնչացրել է քաղաքացիական ավիացիան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ