Ֆեյսբուքն արգելափակել է Ռուբեն Մելքոնյանի՝ Վահագն Ալեքսանյանի մասին արված գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Մելքոնյան

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի նախօրեին արված գրառումը ֆեյսբուքն արգելափակել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելքոնյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի ընկերներ, երեկվա գրառումս ֆեյսբուքը արգելափակել է ինձ անհասկանալի պատճառներով: Ավելի ճիշտ, ենթադրում եմ, որ «ազատ խոսքի», «բազմակարծության» կեղծ կողմնակիցների կողմից բողոքարկվել է, սակայն կրկին արեւելյան իմաստություն մեջբերելով ասեմ, որ արեւը ցեխով հնարավոր չէ փակել, ճշմարտությունը կեղծիքով հնարավոր չէ լռեցնել.... Իմ երեկվա գրածը կարող եք գտնել բազմաթիվ լրատվական կայքերում, իսկ իմ կողմից ավելացնեմ ինչպես հայտնի երգիծական տեսանյութում է ասվում. «երեկվա ասածս ուժի մեջ ա»....»։

Հեռացված գրառումը՝ հղումով

 --00—ՄՀ