Շուշիի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները ՌԴ խաղաղապահները հետաքննում են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

ռդ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը  հետաքննում է օգոստոսի 9-ին Շուշիի մոտակայքում Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները:

«Օգոստոսի 9-ին, ժամը 17:45-ի սահմաններում Շուշի բնակավայրի մոտակայքում Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների ջանքերով կրակոցները դադարեցվել են, տուժածներ չկան: Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Արցախի պաշտպանության բանակն օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից:

--00—ՄՀ