Սամցխե-Ջավախքում կայծակի հարվածից 530 ոչխար է սատկել․ «Jnews»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

նկար

Վրաստանի Սամցխե-Ջավախքի Աբուլ լեռան վրա կայծակի հարվածից 530 ոչխար է սատկել, գրում է Jnews-ը:

Սատկած անասունների մի մասը պատկանում էր տեղի ֆերմերներից մեկին, մի մասն էլ՝ Կախեթիից ֆերմերներին:

Հովվի խոսքով՝ կայծակը երկու անգամ հարվածել է, իւնչից հետո ոչխարներն ընկել են: Ընդհանուր առմամբ, սատկել է 530 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից 160-ը պատկանում էր մեկ ֆերմերի:

Մեկ ոչխարն այսօր արժե մոտ 350 լարի (100 դոլար):

--00—ԼՄ