Բաղրամյան պողոտայում մեծ թվով մարզային ոստիկաններ են կուտակվել․ աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

նկար

Այս պահին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, մեծ թվով ոստիկաններ են կուտակվել։

Մեր աղբյուրի տեղեկության համաձայն՝ խորհրդարանի դիմաց խմբված ոստիկանները մարզային ոստիկաններ են, մասնավորապես՝ Կոտայքից և Արարատից են։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստն այսօր թեժ է ընթանում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատգամավորներ Արմեն Ռուստամյանին և Ագնեսա Խամոյանին նախազգուշացում հայտարարելուց հետո նիստերի դահլիճում լարվածություն է սկսվել, որը վերածվել է հրմշտոցի։ Ալեն Սիմոնյանը պահանջել է անջատել ուղիղ եթեր է և ներս է հրավիրել անվտանգության աշխատակիցներին։ 

--00—ԼՄ