Պոկվել է Ներքին Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքում գտնվող շինության տանիքը. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

ԱԻՆ

Օգոստոսի 11-ին՝ ժամը 19։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքում գտնվող շինության տանիքը քամուց պոկվել և ընկել է կամրջի վրա, փակելով երթևեկությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները N զորամասի տանիքը (մոտ 500 քմ) տեղափոխել են անվտանգ տարածք։

--00—ՄՀ